Հալեպում լուրջ վնասներ են կրել հայ համայնքին պատկանող կառույցները (լուսանկարներ)

Փետրվարի 14-ին դարձյալ հրթիռակոծվել է Հալեպ քաղաքը: Հրթիռակոծության արդյունքում արձանագրվել է մեկ զոհ և երկու վիրավոր: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է իր աղբյուրներից:

Դժբախտաբար ականներ են պայթում Հալեպի երբեմնի հայաշատ վայերում, Նոր գյուղ թաղամասում, ինչի արդյունքում զգալի կորուստներ են կրել Հալեպի հայկական համայնքին պատկանող կառույցները՝ եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային վայրեր, բնակարաններ, խանութներ:
Հրթիռներ են ընկել Նոր գյուղի ՍՕԽ-ի ընկերաբժշկական կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Հայկական ծերանոցի ու ճեմարանի մոտ: Լուրջ վնասներ է կրել հատկապես Սիրիահայ օգնութեան խաչի ընկերաբժշկական կենտրոնը։

Վերջերս թուրքական իշխանությունները խոստացել էին զինյալներին ուղարկել արդիական հրթիռներ, որպեսզի թիրախ դարձնեն Հալեպի փողոցները. Նոր գյուղը հրթիռակոծման հիմնական թիրախն էր:

Scroll Up