«Ֆաջր» փառատոնում Լորիս Ճգնավորյանն ապշեցրել է հանդիսատեսին

Իրանահայ դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանն իրանական «Ֆաջր» 31-րդ միջազգային երաժշտական փառատոնի չորրորդ համերգային երեկոյի ընթացքում ղեկավարել է Իրանի ազգային նվագախումբը՝ ապշեցնելով հանդիսատեսին:
Նվագախումբն առաջինը կատարել է Լ. Ճգնավորյանի «Ararat Suite» ստեղծագործությունը, որը պատմում է Նոյան տապանի մասին:
«Ես դեռ մանկությունից սիրել եմ Նոյ մարգարեի մասին պատմությունը և դա է պատճառը, որ երբ մեծացա, երաժշտություն գրեցին»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է փետրվարի 10-ին, շարունակվելու է մինչև փետրվարի 20-ը: Փառատոնային օրերին կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Ասիայից և Եվրոպայի հայտնի արվեստագետներ են այս օրերին այցելում Իրան: