Տեառնընդառաջի տոնը Ախալցխայում

Փետրվարի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը: Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Տեառնընդառաջի նախատոնակ: Ժամերգության ավարտին Ախալցխայի հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանան անդասատանի կարգ կատարեց, ապա օրհնելով բոլոր նորապսակներին՝ խաչի քավորի հետ բաժանեց նրանց սրբապատկերներ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net կայք-էջից:

Եկեղեցու արարողություններից հետո Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում վառվեց Քրիստոսի լույսն ու իմաստությունը խորհրդանշող կրակը, որի շուրջ հավաքված երիտասարդները պարեցին եւ ուրախացան: Երիտասարդների մի մասը նաեւ համարձակվեց թռչել վառվող բարձր կրակի վրայից:

Մարդիկ մեծ ուրախությամբ ու բարձր տոնական տրամադրությամբ հեռացան եկեղեցուց:

Scroll Up