Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում մասնակցել է Polo Ralph Lauren-­ի ցուցադրությանը

‹‹Եվրատեսիլ 2016››­ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում ներկա է եղել հայտնի դիզայներ Ռալֆ Լորանի Polo Ralph Lauren հագուստի ապրանքանիշի ցուցադրությանը:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ` այս մասին են վկայում երգչուհու ինստագրամյան էջում հրապարակված բազմաթիվ լուսանկարները: Իվետա Մուկուչյանը հասցրել է նաև լուսանկարվել երգչուհի, մոդել Սիարայի հետ` նշելով, որ սիրում է նրան:

Ավելի վաղ Wiwibloggs­-ը տեղեկացրել էր, որ երգչուհին Նյու Յորքում է եւ հնարավոր է ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող ամենահեղինակավոր նորաձեւության շաբաթին: ‹‹Մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյան երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում››,­գրել է Wiwibloggs:

Այն հրապարակման վերջում հիշեցրել է, որ Իվետան մրցույթի ֆավորիտներից է եւ վստահություն հայտնել, որ նա ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Նյու Յորքում՝ նորաձեւության ասպարեզում:

3 4

Scroll Up