Հակառակորդն այս գիշեր կրակել է հայկական գյուղերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ փետրվարի 12-ի գիշերը հակառակորդը կրակել է հայկական գյուղերի ուղղությամբ, բայց վիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասինNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ըստ ԼՀՂ ՊՆ մամուլի ծառայության՝ փետրվարի 11-ին եւ լույս 12-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /10 արկ/,  ՌՊԳ-7 /8 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/, ՀՀՆ-9 /1 արկ/ եւ ԳՊ-25 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Scroll Up