Թշնամու կրակոցից Արցախում քաղաքացի է զոհվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, թշնամու «Իստիգլալ» դիպուկահար հրացանի կրակոցից Արցախում զոհվել է քաղաքացիական անձ, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: