Բելառուսը և Հայաստանը կհամագործակցեն գրքերի փոխանակման ոլորտում

Բելառուսը և Հայաստանը կհամագործակցեն գրքերի փոխանակման և ազգային լեզուներով հեղինակների գործերը թարգմանելու ոլորտներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Բելտան, այս մասին հայտնել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով մասնակցել է Մինսկի 23-­րդ միջազգային գրքի ցուցահանդես­տոնավաճառի բացմանը: Նա նշել է, որ հայ և բելառուս հեղինակների գործերը կթարգմանվեն:

Արթուր Պողոսյանը շեշտել է, որ Հայաստանը ցուցահանդես­տոնավաճառին մասնակցում է տասնյակ տարիներ, իսկ այս տարի պատվավոր հյուր է, քանի որ ազգային տաղավարը նվիրված է երկրի անկախության 25-­ամյակին: Ներկայացվում են տարբեր ժանրերի գրքեր: «Բելառուսում մենք ներկայացնում ենք Հայաստանի ամենահին Աստվածաշունչը, որը տպագրվել է 1666­-ին»,­ասել է Արթուր Պողոսյանը:

Մինսկի 23-­րդ միջազգային գրքի ցուցահանդես­տոնավաճառը կտևի մինչև փետրվարի 14­-ը: Մասնակցում են հյուրեր 29 երկրներից:

Scroll Up