Երևանում մեծ շուքով նշվեց Բարեկենդանի տոնը. լուսանկարներ

Ազատության հրապարակը փետրվարի 7-ին լցվել էր ազգային, հոգևոր երգերի հնչյուններով, երիտասարդների ուրախ պարերով, գունավորվել բազմազան դիմակների, տարազների գույներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին մեծ շուքով նշվում է Մեծ պահքին նախորոդող Բուն Բարեկենդանի տոնը:

Ազգագրական երգի ու պարի համույթները, թատերական խմբերը, եկեղեցասեր երիտասարդները, տարբեր համայնքների հավատացյալները բարձր տրամադրությամբ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց սկսեցին շքերթը դեպի Ազատության հրապարակ: Այնտեղ արդեն շարունակվեց ուրախ տոնակատարությունը` իր հետևից տանելով նաև անցորդներին: Ազատության հրապարակի մի կողմից լսվում էր ազգային երգ ու պարի համույթների կատարումները, մի այլ հատվածում ազգային մոռացված խաղերն էին վերակենդանացել, մյուս մասում վաճառվում էին Բուն Բարեկենդանի ուտեստներ, իսկ արվեստասերների համար գործում էր նկարների ցուցահանդես:

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, ուտում են խաշած ձու, զերծ չեն մնում նաև քաղցրեղենից: Բուն Բարեկենդանի տոնական սեղանին նախընտրելի է տեսնել փահլավա, գաթա, հալվա:

 108442

ՖՖՖԲԱՐ-7

ՖՖՖԲԱՐ-4

108447

834865

ՖՖՖԲԱՐ-2

ՖՖՖԲԱՐ-3

ՖՖՖԲԱՐ-5

Scroll Up