Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4-րդ երեխային
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/fd.thumb_.jpg)
Ռոււսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային:
Այս մասին, ըստ Artsakhpress-ի, Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտնել է նախագահ Բակո Սահակյանը , ինչի մասին էլ հայտնում է վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը` իր ֆեյսբուքյան էջում:
Որպես հետգրություն նա տեղեկացնում է հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին…
«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը: