Ադրբեջանի զինուժն այս գիշեր կիրառել է գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/1012449_540518379347018_905021839_n-300x225.jpg)
Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում եւ լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ:
ՊԲ դիրքապահ անձնակազմը հիմնականում ձեռնպահ է մնում համարժեք գործողություններից եւ զսպիչ քայլերի է դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: