Ավստրալացի սենատորը քննադատել է ադրբեջանամետ գործընկերոջը

Արեւմտյան Ավստրալիայի նահանգից սենատոր Ջո Բալոքը հրապարակայնորեն քննադատել է խորհրդարանի իր գործընկերոջը՝ պատգամավոր Լյուք Սիմփքինսին: Այս մասին ըստ NEWS.am-ի, հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Ադրբեջան-Ավստրալիա բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Սիմփքինսը վերջերս Ադրբեջան է այցելել: Դրանից հետո նա հրաժարվում է հանդիպել ղարաբաղյան հակամարտության հայկական կողմի հետ:

«Անհեթեթություն է Սիմփքինսի նման խոսել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի «անօրինական օկուպանտների» մասին: Ինչպե՞ս կարող էին մարդիկ, որոնք այդ հողում ապրում են հարյուրավոր տարիներ, բռնագրավել իրենց իսկ հողերը»,- հայտարարել է նա:

Սիմփքինսը սատարում է Բաքվի դիրքորոշումը, որի համաձայն, Ղարաբաղը պետք է հրաժարվի 25-ամյա ժողովրդավարությունից եւ հանձնվի Ադրբեջանի կառավարության բարեհոգությանը: Ըստ սենատորի, այս դեպքում արդյունքը մեկն է. հրահրվում է Ադրբեջանի կամակորությունը Ղարաբաղի պետականությունը ճանաչելու ցանկության բացակությունը:

Scroll Up