ՄԱԿ-ը հայտարարել է, որ դեպի Եվրոպա փախստականների հոսքի մեկ երրորդը երեխաներ են

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Եվրոպա գնացող փախստականների հոսքի մեկ երրորդը երեխաներ են: panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտնել է, որ Եվրոպայում սկիզբ առած միգրացիոն ճգնաժամի ընթացքում առաջին անգամն է, որ մեծ մաս են կազմում կանայք և երեխաները:
ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքերով, նոր տվյալները լրացուցիչ պատասխանատվություն են դնում հումանիտար կազմակերպությունների առջև: