Հայաստանը շարունակում է կարևորագույն գործընկեր մնալ Իրանի համար. իրանագետ

Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները դիտարկելիս ամենառաջին և կարևոր զարգացումը երկու նախագահների հեռախոսազրույցն էր, որն ապացուցեց, որ Հայաստանը շարունակում է կարևորագույն գործընկեր մնալ Իրանի համար: Ըստ Panorama.am-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իրանական կողմը դա հաստատեց նախագահի մակարդակով: Շեշտվեց նաև, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններն օրինակելի են նաև որպես քրիստոնյա և մահմեդական հարևան երկրներ»,-ասաց իրանագետը:
Նրա խոսքերով՝ իրանական կողմը ոչ միայն հավաստիացումների դաշտում է գործում, այլև պատրաստ է իրական քայլեր ձեռնարկել, զարգացնել Հայաստանի հետ հատկապես տրանսպորտային հարաբերությունները: