Փետրվարի 6-ին արեւմտահայ գրողներին նվիրված գրական երեկո Պրահայում

Փետրվարի 6-ին ժամը 19.00-ին Չեխիայում Հայաստանի դեսպանությունում տեղի կունենա Մեծ եղեռնի զոհ դարձած հայ գրողներին եւ բանաստեղծներին նվիրված գրական երեկո, որի ընթացքում բանախոսները կպատմեն ոչ միայն նրանց կյանքի ու գործունեության մասին,այլեւ կհնչի պոեզիա եւ Կոմիտասի երաժշտությունը։
Orer.eu-ի փոխանցմամբ՝ «Մեծ Եղեռնին զոհ գնացած հայ գրողներ» ձեռնարկը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Մուտքն ազատ է։