Թեհրանի Եկեղեցասեր կանանց միության հարկի ներքո

Թեհրանում գործող կանանց բարեսիրական և մշակութային միությունների շարքում իր ինքնուրույն տեղն ունի Թեհրանի Հայ եկեղեցասեր կանանց միությունը, որ 1928-ից ի վեր գործում է և թեհրանահայ կյանքին իր դրական ու բարերար ներդրումն է բերել ու բերում է, հատկապես եկեղեցաբույր ու կրոնական ձեռնարկների, ուխտագնացությունների կազմակերպումով: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդարանի կայք-էջից:

Տարիներով նվիրականացած ավանդության հավատարիմ, Եկեղեցասեր կանանց միության վարչությունը, հունվարի 31-ին հարիսա էր պատրաստել իր անդամուհիներին և բարերարներին: Սույն ձեռնարկը հովանավորեց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը, որը ընկերակցությամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի և Արժ. Տ Արիստակես քհնհ. Շահմիրյանի ներկա գտնվեց միության սրահում կազմակերպված հարիսայի ձեռնարկին: Ներկա էր նաեւ Թեմական Խորհրդից տկն. Նվարդ Քեշիշյանը: Հարկ է ասել, որ սույն ձեռնարկը ամենամյա է:

Սրբազան հայրը մեծապես գնահատեց վարչությունն իր այս ավանդական և դաստիարակիչ ձեռնարկի համար, բացատրելով որ դարերով մեր ժողովուրդը տարբեր ուխտագնացությունների առիթով հարիսան մաս է կազմել մատաղի պատրաստության և հյուրասիրության:

Հայտնենք, որ եկեղեցիներում գործածվող «Ս. Պատարագ» գրքույկը, որը բովանդակում է Պատարագի գրաբար և աշխարհաբար բնագրերը օրերես հրատարակվել էր միության վարչության մեկենասությամբ:

Թեհրան1 Թեհրան2

Scroll Up