ՀՀ սփյուռքի նախարարի շնորհակալական նամակը Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ պարոն Հարութ Ներսեսսյանին

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՊԱՐՈՆ ՀԱՐՈՒԹ  ՆԵՐՍԵՍՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ներսեսսյան,

 Մեզ համար շատ կարևոր է ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՀԱԸ խորհրդի համագործակցությունը: Նախարարության կողմից կազմակերպվող համահայկական տարբեր ծրագրերին Ձեր մասնակցությունը դարձել է ավանդույթ, որը հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման հաջողված լավագույն օրինակներից է:

Բարձր եմ գնահատում նաև Ձեր կառույցի կողմից Հայաստանում հաստատված սիրիահայերին ցուցաբերվող աջակցությունը:

Օգտվելով առիթից` խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` մեր խնդրանքներին  և հորդորներին արագ արձագանքելու, բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև օրերս Ձեր կողմից ՀՀ սփյուռքի նախարարությանը տրամադրած ցանցային սարքավորումների համար, որի շնորհիվ ոչ միայն հնարավոր դարձավ ավելի արագ լուծել նոր մասնաշենք տեղափոխվելու հետ կապված մի շարք խնդիրներ, այլև մեր հետագա աշխատանքներն առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու հնարավորություն ընձեռվեց:

 Հարգանքով`

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ 

 

Scroll Up