Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելության հարցով change.org-ում ստորագրահավաք է սկսվել

Քանդակագործության ազգային պարկ-թանգարանն Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելության վիճարկման եւ թերի վերկանգնման առիթով ստորագրահավաք է նախաձեռնել: Թանգարանի տնօրեն Արթուր Գեւորգյանը «Երկիրն այսօր»-ին ասել է, որ այս նախաձեռնության առիթն օրեր առաջ համացանցում հայտնված լուսանկարն է:
Դրանում Տիգրան Հոնենց եկեղեցու ցուցանակն է՝ եկեղեցու՝ վրացական պատկնելության մասին գրությամբ: Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին եւ ամբողջ աշխարհի մտավորականությանն ուղղված նամակում նշվում է, որ Տիգրան Հոնենց եկեղեցու ազգային եւ դավանաբանական պատկանելիության վառ ապացույցները եկեղեցու՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները պատկերող որմնանկարներն են:
Ստորագրահավաքի նախաձեռնողները ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից պահանջում են զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից, եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել, որ այն հայկական քրիստոնեական եկեղեցի է, պահանջում են այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շինարարությունը եւ հայտարարել հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները, նաեւ զերծ մնալ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային հակամարտության հարահրումից:
Ստորագրահավաքն անցկացվում է change.org կայքում։ Միացե՛ք