Հենրիխ Մխիթարյանը հանգստյան օրն անցկացրել է երեխաների հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Mkhitaryan.jpg)
Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելել է պատանիների աջակցության ավետարանչական հիմնադրամ, ըստ News.am-ի՝ գրում է Derwesten.de-ն:
27-ամյա ֆուտբոլիստն իր միակ հանգստյան օրը նվիրել է հիմնադրամի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Գերմանիայի Մենդեն քաղաքում:
6-22 տարեկան 40 երեխաներ ու պատանիներ դեղին ու սեւ հագուստներով հանդիպել են Մխիթարյանին, որն իր ինքնագրով գնդակներ է բաժանել նրանց:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: