Հակառակորդը կրակ է բացել հրետանային ականանետերից և «ՀԱՆ-17» նռնականետերից

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը։

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային /«AK» ինքնաձիգերից, «ДШК»  գնդացիրներից, «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /, հրետանային /60 և 82 մմ-ոց ականանետերից / և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից /«ՀԱՆ-17»/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:

Scroll Up