«Եվրատեսիլ 2016». Վրաստանը կներկայացնի թբիլիսահայ Նիկա Քոչարովը

«Եվրատեսիլ 2016»-ում Վրաստանը այս տարի կներկայացնի թբիլիսահայ Նիկա Քոչարովը՝ իր ռոք խմբով:
«Այն, որ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը ընտրեց մեր խումբը, Վրաստանի համար ինչ-որ առումով նորարական քայլ է…»: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է խմբի ղեկավարը, նշելով, որ Եվրատեսիլը մեծ հնարավորություն է ընձեռում իրենց ռոք երաժտությունն ամենուր լսելի դարձնելու համար: