Չեխահայ գեղանկարիչ Տիգրան Աբրահամյանն ընտրվել է Պրահայի նկարիչների միության փոխնախագահ

Պրահայաբնակ հայտնի գեղանկարիչ Տիգրան Աբրահամյանը հունվարին կայացած տարեկան ժողովի ընթացքում ընտրվել է Պրահայի նկարիչների միության փոխնախագահ։ Միությունը իրավահաջորդն է Չեխիայի նկարիչների միության, որը կազմալուծվել էր երկրի անկախությունից հետո։ Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, հայտնում է Չեխիայի «Օրեր» պարբերականը:
Միությանն անդամակցում են նաեւ Չեխիայի այլ քաղաքներում բնակվող նկարիչներ։ Միությունը կազմակերպում է ոչ միայն նրան անդամակցող նկարիչների անհատական կամ խմբակային ցուցահանդեսները, այլեւ դասախոսություններ ու հանդիպումներ՝ նվիրված ժամանակակից արվեստին ու գեղանկարչությանը։ Ակադեմիական նկարիչ Տիգրան Աբրահամյանը նաեւ Պրահայի ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՚ ծխական խորհրդի ատենապետն է եւ «Արմենիա ակումբ» հասարակական կազմակերպության ղեկավարը։
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը եւ մաղթում արգասաբեր գործունեություն։