Հայ ըմբիշները յոթ մեդալ են նվաճել են Բուլղարիայի միջազգային մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային 54-րդ մրցաշարը: ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն` մրցումային վերջին օրը մրցագորգ են դուրս եկել Հայաստանի հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):
Մեկնարկային գոտեմարտում Արթուր Շահինյանը 8:0 հաշվով հաղթել է Ալժիրի ներկայացուցիչ Սիդազարա Բաչիրին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը տուշեով հաղթել է եգիպտացի Մոհամեդ Ահմեդին: Կիսաեզրափակիչում Արթուր Շահինյանի մրցակիցը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանն էր, որտեղ Շահինյանը 0:3 հաշվով զիջել է իր թիմակցին: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը դժվարին պայքարում հաղթել է բուլղարացի մրցակցին: Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակիչում հաղթել է բուլղար Հրիստո Մարինովին, իսկ քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է իրանցի Սոհելի Ռաեսիին: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 3:0 հաշվով առավելության է հասել Արթուր Շահինյանի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող ըմբիշին: Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):