Արա Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը»՝ Սալոնիկի փառատոնի եզրափակչում

Աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը Սալոնիկի միջազգային կինոփառատոնում եզրափակիչի մասնակից է դարձել, armradio.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Հյուրիեթը»:
Ֆիլմի պրոդյուսերն է Ումրան Սաֆթերը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ-ում, իսկ մարտին Հունաստանում։ Վերջերս Վաշինգտոնի կինոփառատոնում ֆիլմը նույնպես դուրս է եկել եզրափակիչ:
«Ստամբուլի աչքը» ֆիլմը պատմում է Գյուլերի պատմությունը, նրա գործերի հետահայաց ցուցահանդեսի նախապատրաստականփուլերը Ստամբուլում: Գյուլերին Գյուլեր է դարձրել նրա հետաքրքրությունը, հնարամտությունը եւ քաջությունը եւ այն ցուցադրվել է ֆիլմում՝ մի շարք պատմությունների միջոցով: