Նյուրնբերգի հայ համայնքը հրավիրում է

Սիրելի´ հայրենակիցներ,

Յուրաքանչյուր ամսվա 3-րդ կիրակի օրը, ժամը 13:00-ին տեղի կունենա Սուրբ Պատարագի արարողություն Քրիստոս եկեղեցում (Evang. Luth. Christuskirche Siemensplatz 2, 90443 NQrnberg), որին կհաջորդի մտերմիկ հանդիպում՝ եկեղեցու սրահում:

Համայնքի հայերենի, երաժշտության և պարի դասընթացները տեղի կունենան յուրաքանչյուր կիրակի օր՝ ժամը 12-ից մինչև ժամը 16-ը:

Համայնքի ֆուտբոլի «Արաքս» խմբի մարզական խմբի պարապմունքները տեղի կունենան ամեն կիրակի՝ ժամը 17:00-ին:

Ձեր մասնակցությունը համայնքային կյանքին և հայապահպանման պայքարին կարևոր է մեր նոր սերնդի համար: Ձեզ հետ միասին կարող ենք համայնքն ավելի աշխուժացնել:

Ձեզ մաղթում ենք բարի և հաջող տարի:

Նյուրնբերգի հայ համայնք

գերմանիա1

 

 

Scroll Up