ԱՄԷ-­ն ՀՀ­-ում դեսպանության նոր շենք է կառուցելու

ՀՀ կառավարությունն Արաբական Միացյալ Էմիրություններին սեփականության իրավունքով տրամադրեց 0.7 հեկտար հողատարածք՝ դեսպանության շենքի կառուցման նպատակով:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ հողատարծքը գտնվում է Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում:

2009 թվականի հունիսի 21-­ին Հայաստանի և ԱՄԷ­-ի կառավարությունների միջև ստորագրվել էր դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության համաձայնագիր:

Scroll Up