Բեռլինի միջազգային կինոփառատոնում կներկայացվի սիրիահայ կինոբեմադրիչի վավերագրական ֆիլմը

Բեռլինի միջազգային կինոփառատոնում ներկայացվելու է սիրիահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» վավերագրական ֆիլմը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանի բախումների կենտրոնում բնակող հայ ընտանիքի կյանքը, որը 2015 թվականին ապաստանում է Բեյրութում:

Նոր Գյուղը, որը Հայոց ցեղասպանությունից ճողոպրած հայերի օթևանը դարձավ 100 տարի առաջ, Սիրիայի տագնապի օրերին դիմավորում է տեղացի տարագիրներին: Ավո Գաբրիելյանը իր փոքրիկ տեսախցիկով նկարահանում է իր բնակավայրի կրած փոփոխությունները, ավերածությունները, բնակչության դիմագրաված դժվարություններն ու սրտաճմլիկ պատկերները: Հեղինակը յուրահատուկ ոճով զուգահեռներ է անցկացնում Հայոց ցեղասպանության ու Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:

Scroll Up