Ամեն ինչ անում ենք համաժողովրդական բանակի վերածվելու համար. Սեյրան Օհանյան

Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար:

 

Այս մասին այսօր հայտարարեց Բանակի օրվա առթիվ Եռաբլուր պանթեոն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Համաժողավրդական բանակի վերածվելու համար, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Խորհրդանշանական է, որ այսօր առավոտյան բոլորս այցելում ենք Եռաբլուր, մեր մարտական ընկերներին, նրանց ընտանիքներին շնորհավորելու համար»,– Արցախպրեսի փոխանցմամբ` ասաց նա։

 ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս  ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում իր խոսքով` փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է:

 Նշենք, որ առավոտից Եռաբլուր են այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Scroll Up