Սիրիական ընդդիմությունը որոշեց մասնակցել Ժնեւի հանդիպմանը

Սիրիական ընդդիմությունը կմասնակցի միջսիրիական բանակցություններին, որոնք, ինչպես սպասվում Է, հունվարի 29-ին կսկսվեն Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ Մասլաթը:
Կոմիտեն ստեղծվել Է կառավարական պատվիրակության հետ երկխոսության համար: «Մեր որոշումն Է՝ մասնակցել «Ժնեւ-3ին», նրա խոսքը մեջբերել Է Sky News Arabia հեռուստաալիքը: Ալ Մասլաթը նշել Է, որ քաղաքական գործընթացը հիմնված Է լինելու Ժնեւի 2012 թվականի հունիսի 30ին կոմյունիկեի վրա:
Ընդսմին Սալեմ ալ Մասլաթն ընդգծել Է, որ կոմիտեն հանդես Է գալիս իր շարքերում ընդդիմադիր այն ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու դեմ, որոնք ընդդիմության կազմում ընդգրկված չեն եղել անցյալ տարվա դեկտեմբերին Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: