Սեյրան Օհանյանը խորհուրդ է տալիս ԼՂՀ իշխանություններին ուշադրություն չդարձնել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի սուտ նյութերին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ իշխանություններին խորհուրդ է տալիս ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցում առկա սուտ նյութերին ուշադրություն չդարձնել և շարունակել այն քաղաքականությունը, որը իրականացվել է այս տարիների ընթացքում:

Սեյրան Օհանյանն ասե է, որ ԼՂՀ իշխանությունները ջրային տնտեսության և ջրային քաղաքականության առումով ճիշտ ուղղություն են որդեգրել  և հատկապես Սարսանգի ջրամբարում այդ աշխատանքները պետք է շարունակվեն:

«Խորհուրդ կտամ սուտ նյութերին ուշադրություն չդարձնել և, հատկապես Սարսանգի ջրամբարում, շարունակել ջրային տնտեսության քաղաքականությունը, որտեղ նաև սոցիալական առումով համապատասխան միջոցառումներ  են կատարվում»,– Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասաց Օհանյանը:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը: Կողմ քվեարկեց 98, դեմ` 71 պատգամավոր: Զեկույցի նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր 40 պատվիրակ:

 

Scroll Up