2016-ին նախատեսվում է ասֆալտապատել Նինոծմինդայի Երեւանյան փողոցը

Նինոծմինդայի քաղաքապետարանում 2016 թվականին տարածաշրջանային հիմնադրամի հատկացրած գումարը կուղղվի ճանապարհների ասֆալտապատմանը: 

Տարածաշրջանային հիմնադրամին ներկայացվելու է երեք շինարարական նախագիծ` Նինոծմինդայի Երեւանյան փողոցի 1150 մետր երկարության ճանապարհի, ինչպես նաև Հեշտիա և Մեծ Արագյալ գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատման: Այս մասին, ըստ <Հայերն այսօր>-ի, հայտնում է akhaltskha.net-ը:

Այս երեք աշխատանքների համար պլանավորվում է հատկացնել գրեթե 1800000 լարի գումար:

Scroll Up