17 մարդ Է զոհվել Սիրիայի Հոմս քաղաքում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով

Առնվազն 17 մարդ Է զոհվել ահաբեկչական երկու գործողությունների հետեւանքով, որոնք հունվարի 26-ի առավոտյան կատարվել են Սիրիայի Հոմս քաղաքում:
Վիրավորվել են տասնյակ բնակիչներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA գործակալությանը, մի քանի րոպեի տարբերությամբ երկու պայթյուն Է տեղի ունեցել Ազ Զահրա բնակելի շրջանի Աս Սիտին փողոցում:
Սիրիական ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ նախ պայթեցվել Է պայթանյութով հանդերձված ավտոմեքենան, որը կայանված Էր խտաբնակ թաղամասում, այնուհետեւ գրեթե նույն վայրում ահաբեկիչը գործի Է դրել իր վրա ամրացված «մահապարտի գոտին»: