Հայաստանում տրիկոտաժի արտադրության ծավալներն աճում են

2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 0.8%-ով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2014թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 39.3 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 39.6%:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 3 323.0 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ի հունվար-նոյեմբերին՝ 1 891.5 հազար հատ: Այստեղ աճը կազմում է 75.7%:
Ըստ ԱՎԾ-ի՝ 55.7 տոկոսով էլ աճել է գուլպեղենի արտադրության ծավալները. եթե 2015թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 6 785.9 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2014թ-ին՝ 4 358.6 հազար զույգ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2014թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 10.8 տոննա բամբակյա գործվածք, ապա 2015թ-ի նույն ժամանակահատվածում՝ 7.3 տոննա, ինչը 32.4 տոկոսով պակաս է: