Իրաքի վարչապետ. Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը

Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտնել է, որ Անկարան փորձում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունը: Ինչպես նաեւ կասկած է հայտնել այն հարցում, թե Անկարայի նպատակը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, փոխանցում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Iraqi News-ը:

«Թուրքիան մեզ ասում է, որ ձգտում է պայքարել ԻՊ-ի դեմ, բայց ես անկեղծ պատասխանում եմ, որ ոչ մի ապացույց չկա»,- ասել է Ալ Աբադին՝ հավելելով, որ թուրքերը պետք է առաջնայնությունը տան ԻՊ-ի դեմ պայքարին, այլ ոչ թե քրդերի դեմ գործողություններին, գրում է NEWS.am-ը:

Ալ Աբադիի խոսքով՝ Անկարան ձգտում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունն այն ժամանակ, երբ Իրաքը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Scroll Up