ԱՄՆ-ում բացվել է երկու հայ նկարիչների ցուցահանդեսը

2016-ի հունվար ամսին ԱՄՆ-ում գործող Gallery Z ցուցասրահը նշում է հիմնադրման 15-րդ տարեդարձը: Հոբելյանի շրջանակներում հունվարի 21-ին տեղի է ունեցել ազգությամբ հայ երկու հանրաճանաչ նկարիչների՝ Գևորգ Մուրադի և Հարութ Աղաջանյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը, ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 6-ը:

Գևորգ Մուրադը ծնվել է 1970 թվականին Սիրիայում: Ներկայումս Նյու Յորքում ապրող նկարչի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են աշխարհի տարբեր հավաքածուներում: Նրա հեղինակած 5 կտավներն այժմ ցուցադրված եմ Դուբայի Բուրջ Խալիֆ հյուրանոցի 70-րդ հարկում:

Հարութ Աղաջանյանը ծնվել է 1956-ին Իրանում: Նրա աշխատանքները ցուցադրվել են Բեյրութում և Բոստոնում: Նկարչի աշխատանքներից շատերն այժմ ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում են: Հարութ Աղաջանյանն այս ցուցադրությանը ներկայացրել է հիմնականում սև-սպիտակ երանգներով աշխատանքներ:

Նշենք, որ Gallery Z (Federal Hill, 259 Atwells Ave, Providence RI) ցուցասրահի հիմնադիրը ևս ազգությամբ հայ է՝ Պերճ Արա Զոբիանը, ով ծնվել է Սիրիայում, մեծացել Լիբանանում և այժմ իր գործունեությունն է ծավալում  Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Scroll Up