Յուրի Ջորկաեֆը կմասնակցի «Լեգենդների Գավաթ-2016» մրցաշարին

Փետրվարի 13-14-ը Մոսկվայում կայանալիք «Լեգենդների Գավաթ-2016» մրցաշարին կմասնակցի նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, մրցաշարի կայքի հրապարակման համաձայն, 42 – ամյա Ջորկաեֆը կխաղա Ֆրանսիայի հավաքականի կազմում:
22 տարվա կարիերայի ընթացքում ֆրանսիահայ ֆուտբոլիստը հանդես է եկել 5 երկրի 9 ակումբներում, ճանաչվել է Աշխարհի լավագույն կիսապաշտպան: