120 կազմակերպություններ և ՄԱԿ-ի գործակալություններ դիմում են հանրությանը միանալու Սիրիայում հակամարտությունների դեմ կոչին

Ավելի քան 120 հումանիտար կազմակերպություններ և ՄԱԿ-ի գործակալություններ հունվարի 21-ին հանդես են եկել հանրությանն ուղղված միացյալ կոչով , որպեսզի բարձրացնեն իրենց ձայնը հանուն Սիրիայում հակամարտությունների դադարի և միլիոնավոր մարդկանց տառապանքների ավարտի:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ՝ կոչը ներառում է մի շարք անհապաղ և պրակտիկ քայլերի ցուցակ, որոնց արդյունքում կարելի է բարելավել հումանիտար օգնության մուտքն ու առաքումը Սիրիայի տարածքում: