Իսրայելցի նախարարը կոչ է անում անկախ քրդական պետություն ստեղծել
Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շեքեդը հայտարարել է, որ վստահորեն պաշտպանում է քրդական պետություն ստեղծելու գաղափարը: Այս մասին, ըստ Panorama.am-ի, հաղորդում է քրդական «RiaTaza» պարբերականը` հղում կատարելով իսրայելական մամուլին:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմական անարդարությունը, որի պատճառով մեծաքանակ քուրդ ժողովուրդը մնացել է առանց սեփական պետության, վերանա: Մենք պետք է կոչ անենք ազգերին ստեղծել անկախ Քրդստան»,-հայտարարել է Շաքեդը Թել-Ավիվում 21-րդ դարի անվտանգային հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ:
Իսրայելցի նախարարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ամրապնդել կապերը քուրդ ժողովրդի հետ, որը ունի ժողովրդավարության կատարյալ ավանդույթներ` հավասար իրավունքներ սահմանելով կանանց ու տղամարդկանց համար:
Ըստ Շաքեդի` խաղաղասեր քրդերը Իսլամական պետության դեմ պայքարող կոալիցիայի կարևոր դաշնակիցն են, որոնց վրա է ընկնում ահաբեկիչներին դիմադրելու հիմնական ծանրությունը:
Նախարարը նշել է, որ 20 միլիոնանոց քուրդ ազգի պետությունը պետք է տարածվի Իսրայելի, Թուրքիայի և Իրաքի միևջ ընկած տարածքում: