2015թ. գրանցվել է 57 հայ զինծառայողի մահ

2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ:
Այս տվյալները հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը՝ որոշեցինք ներկայացնել ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը՝ ըստ պատճառների,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: -Զինծառայողների մահվան հիմնական պատճառներն են հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն եւ այլ գործողություններ)` 38 մահ, ավտովթարը` 2, հիվանդությունը` 2, սպանությունը` 1, ինքնասպանությունը եւ ինքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1»: