Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը ՀՀ տնտեսության համար կարող է դառնալ թթվածին. էկոնոմիկայի նախարար

Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը կարող է մեր տնտեսության համար թթվածին լինել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Կանխատեսելով դա` նախորդ տարեվերջին մենք կազմակերպեցինք մոտ հիսուն գործարարների այցը Թեհրան: Իրանցի գործարարների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ շատ մեծ էր: ՀՀ­ն իրենք դիտարկում էին որպես հարթակ՝ դուրս գալու ԵԱՏՄ շուկա:

Բացի այդ, իրանցի մեր գործընկերները կարող են օգտագործել ՀՀ­ի՝ ԵՄ­ի ու ԱՄՆ­ի հետ առկա բարենպաստ առևտրային ռեժիմների հնարավորությունները»,­ «Արմենպրես»­ի հաղորմամբ՝ ասաց նախարարը: Նրա տեղեկացմամբ՝ հայկական ընկերությունները մոտ 250 իրանական ընկերության հետ բանակցություններ են վարել, նաև մի քանի ընկերություններ Թեհրանում արդեն իսկ ներկայացուցչություն են ստեղծել: Հայ և իրանցի գործարարների միջև ձեռք են բերվել 100-­ից ավելի պայմանավորվածություններ: Ճշմարիտյանը հույս հայտնեց, որ դրանց մեծ մասը կդառնան կոնկրետ ծրագրեր:

Միաժամանակ, Կարեն Ճշմարիտյանը կարծիք հայտնեց, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանի հետ կվերակագնվեն կիսատ մնացած բոլոր՝ այդ թվում Մեղրու հէկ­ի ծրագիրը: Պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ­ն այժմ պետք է տնտեսապես ուղղորդվի դեպի Իրան, նախարարն ասաց. «Մենք պետք է հարաբերությունները պահպանենք մեր ավանդական գործընկերների հետ և զարգացնենք հարաբերություններն Իրանի, Չինաստանի և ԱՄՆ-­ի հետ:

Վերջինս նախորդ տարի Հայաստանի համար հաստատել է արտոնյալ առևտրային ռեժիմ և ՀՀ կառավարության հետ ստորագրել ներդրումների շրջանակային համաձայնագիրը: Մենք ոչ մի շուկա և հնարավորություն պետք է բաց չթողնենք»:

Scroll Up