Իտալիայում հրատարակվել է հայերեն-իտալերեն և իտալերեն-հայերեն նոր բառարան

Իտալիայում տպագրվել է հայերեն(արևելահայերեն)-իտալերեն և իտալերեն-հայերեն(արևելահայերեն) միակ բառարանը, որի պաշտոնական ներկայացուցիչ է ճանաչվել իտալական HOEPLI հայտնի հրատարակչությունը: Այն պաշտոնապես պետական ճանաչում է ստացել Իտալիայում:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է բառարանի համահեղինակ Ռուզաննա Հարությունյանը:

 Նախկինում Հայաստանում տպագրված բառարանները և արևմտահայերեն տպագրությունները պաշտոնապես չեն ճանաչվել Իտալիայում: Բառարանը պարունակում է 20000 բառ, բառակապակցություններ, ասացվածքներ, տառադարձություններ: Առաջին անգամ  ներկայացված է արևելահայերենի հնչյունաբանությունը (HOPELI հայտնի հրատարակչությունը որպես հիմք ընդունել է հայերեն տառերի հնչյունակազմությունը՝ հիմնված պետական լեզվի մեջ օգտագործվող հնչյունական համակարգին):

Բառարանը հնարավոր է պատվիրել առցանց հղումով` http://www.hoepli.it/l…/dizionario-armeno/9788820367381.html”

Scroll Up