Էրդողանը դատի է տվել իրեն «թափթփուկ բռնապետ» անվանած թուրք կուսակցապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վիրավորելու համար 100 հազար լիրա փոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ, գրում է News.am-ը:

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փաստաբանների կողմից դատարան ներկայացված հայցի մեջ շեշտվել է, թե Քըլըչդարօղլուն անցել է քննադատության սահմանը եւ անձնական վիրավորանքներ հասցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Նշենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին անվանել էր «թափթփուկ բռնապետ»։ «Հիմա ես ուզում եմ Էրդողանին հիշեցնեմ։ Թափթփուկ բռնապետ, դու ինչ գիտես, թե նամուսն ու պատիվն ինչ է։ Կամ անկողմնակալություն պահի, կամ էլ քեզ ամեն օր հիշեցնելու եմ նամուսի ու պատվի մասին։ Կամ էլ թե դու ի՞նչ գիտես, թե նամուսն ու պատիվն ի՞նչ»,-ասել էր Քըլըչդարօղլուն։

Scroll Up