ԻՊ­-ի գրոհայինները Սիրիայում գերի են վերցրել 400 մարդու

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Դեր Զոր քաղաքի վրա հարձակման ժամանակ գերի է վերցրել առնվազն 400 խաղաղ բնակիչների: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն:

Գերիների թվում կան սիրիական բանակի մարտիկների ընտանիքների անդամներ: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Դեր Զոր քաղաքի վրա հարձակման ժամանակ սպանվել է առնվազն 300 մարդ:

Scroll Up