Մխիթարյանը մարզաշապիկը նվիրել է Հայաստանի դրոշը պարզած երկրպագուին. տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/mxo.thumb_.jpg)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Բորուսիա»-ի հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանն իր մարզշապիկը նվիրում է Հայաստանի դրոշը պարզած գերմանացի երկրպագուին: Դա անասելիորեն ուրախացնում է գերմանացի մարզասերին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» դեկտեմբերի 5-ին հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին»: Խաղն ավարտվել էր 1:2 հաշվով: Գոլային երկու փոխանցումներն էլ իրականացրել էր հայ ֆուտբոլիստը: