Երկար սպասված «Անահիտ» մուլտֆիլմն արդեն հասանելի է համացանցում (տեսանյութ)

Մեկ տարի առաջ էկրան բարձրացավ Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմը: «Ռոբերտ Սահակյանց» փրոդակշնին 5 տարի պահանջվեց ստեղծելու համար հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն երաժշտական ֆիլմը: Նախագծին աջակցել են Մշակույթի նախարարությունն ու Շարմ Հոլդինգը:
yerevan.today-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին տեղի ունեցավ «Անահիտ» մուլտֆիլմի օնլայն պրեմիերան՝ հաճելի անակնկալ մատուցելով փոքրերին և ոչ միայն:
Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ (3D): Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստը գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել: