Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը Ջիլբերտո Ռամիրեսն է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամիհաջորդ մրցակիցը կլինի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսը: 35-ամյա Աբրահամը մեքսիկացի բռնցքամարտիկի հետ կմենամարտի ապրիլի 9-ին, ըստ NEWS.am Sport-ի՝ գրում է ESPN-ը:

Մենամարտի անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Քննարկվում են Բեռլինի, Նյու Յորքի եւ Լաս Վեգասի տարբերակները:

Team Sauerland-ի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ WBO-ի գրասենյակում աճուրդի է հանվել Աբրահամի մենամարտի անցկացումն ընդունելու հեղինակային իրավունքը, քանի որ մարտի կազմակերպիչները համաձայնության չեն եկել:

Scroll Up