ԼՂՀ-ում արտադրված կոնյակի՝ ռուսական շուկայում հայտնվելը բարկացրել է Ադրբեջանին

Ադրբեջանին բարկացրել է, որ ԼՂՀ-ում արտադրված կոնյակը վաճառվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի «դյութի ֆրի»-ում: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մաքսային պետական կոմիտեն բացահայտել է, որ կոնյակը ռուսական շուկա է հասնում Հայաստանի միջոցով: Ըստ Panorama.am-ի՝ այդ առնչությամբ ադրբեջանական կոմիտեն բողոքի դիմում է հղել Ռուսաստանի մաքսային պետական կոմիտեին:
Ադրբեջանական կողմը դժգոհել է, որ ԼՂ-ում արտադրված կոնյակի վրա որպես արտադրող երկիր նշված է «Հայաստան»:
«Դա կոչվում է արտադրող երկրի ու մակնշման տվյալների կեղծում: Այսպիսով, Ռուսաստանի համար որևէ իրավական հիմք չկա նման ծագման ապրանք ներկրելու համար»,-գրել է ադրբեջանական կողմը, ցավով ավելացնելով, որ կոնյակը վաճառվում է նաև ինչպես Մոսկվայի, այնպես էլ Ռուսաստանի այլ շրջանների խանութներում: