Թուրքիայում կներկայացվի Հայկական հարցի վերաբերյալ հերթական «անկողմնակալ» գիրքը

Հունվարի 16-ին Անկարայում տեղի ունենալիք գրքի ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի «Haberlermersin» կայքի հոդվածագիր Էրդեմ Աքյուզի հեղինակած «Հայկական հարցը և թուրքերը» գիրքը:

Նույն կայքի հաղորդմամբ` գիրքը հիմնված է անձնական ուսումնասիրությունների և պատմաբանների գնահատականների վրա ու չի պարունակում որևէ տեսակի «անհիմն» մեղադրանք:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ գիրքը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն:

Գիրքում ներառված են նաև պատմական դեպքերին վերաբերող գծանկարներ:

Scroll Up