Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու Է Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը 2016 թվականի հուլիս-նոյեմբերին Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի եւ Վատիկանի թանգարանների հետ կազմակերպելու Է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նկարչի առավել նշանակալի կտավները, այդ թվում՝ «Ծիածանը» եւ «Սեւ ծովը»՝ Տրետյակովյան պատկերասրահից, ինչպես նաեւ «Իններորդ ալիքը» եւ «Ալեկոծությունը»՝ ռուսական թանգարանից:
Ընդամենը ցուցադրանքում ներկայացված կլինեն Այվազովսկու հարյուր կտավներ եւ 50 գրաֆիկական ստեղծագործություններ, ներառյալ ավելի վաղ երբեք չցուցադրված «Կովկասի ափերի մոտ. կտավը, Արցախպրեսի փոխանցմամբ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: