Պայթյուն Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում. կան զոհեր և վիրավորներ

Ստամբուլի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Սուլթանահմեթում, հզոր պայթյուն է որոտացել: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Sabah», «Milliyet» և այլ լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Սուլթանահմեթը համարվում է Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնը:

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության մեքենաներ: Պայթյունի ձայնը այնքան հզոր է եղել, որ լսվել է Ստամբուլի այլ շրջաննում ևս՝ Թաքսիում, Սիրքեջիում, Չաղլայանում, Բեշիկթաշում, Քասըմփաշայում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից,  բայց այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Scroll Up