Ջեյմս Ուորլիքը ԼՂ հարցով մեկնել է Լոնդոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/35435.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցությունների մասնակցելու նպատակով մեկնել է Լոնդոն:
«Մեկնում եմ Լոնդոն Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության նախարարությունում (FCO) խորհրդակցություններ անցկացնելու համար»,Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում` օգտագործելով #NKpeace հեշթեգը:
Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այնուհետև նախագահները քննարկումը շարունակել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Համանախագահները նախագահների հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ նշել են, որ հանձնառու են կողմերի հետ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման միջնորդության հարցում: